Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայ արտիտները` Սանկտ Պետերբուրգի հեղինակավոր փառատոնում

Հայ արտիտները` Սանկտ Պետերբուրգի հեղինակավոր փառատոնում
20.10.2014 | 15:40

Օպերայի աջակցման հիմնադրամի նախաձեռնությամբ հոկտեմբերի 22-ին «Սանկտ Պետերբուրգի պալատները» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում ելույթ են ունենալու օպերային թատրոնի մեներգիչները՝ թատրոնի երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ: Հայ արտիստները իրենց ծրագիրը՝ «Հայաստանի նշանավոր ձայները» խորագրով, կներկայացնեն Սանկտ Պետերբուրգի Շոստակովիչի անվան ակադեմիական ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում:

Երաժշտական ամենամյա փառատոնը մեկնարկել է 1990-ականների սկզբին և դարձել Պետերբուրգի ամենահռչակավոր և սիրված փառատոներից մեկը: Հայտնի է նաև արտերկրում:
Փառատոնին մասնակցում են այնպիսի աշխարհահռչակ արտիստներ, ինչպիսիք են Դմիտրի Խվորոստովսկին, Ելենա Օբրազցովան, Աննա Նետրեբկոն, Գենադի Ռոժդեստվենսկին, Ջուզեպպե Սաբատինին և այլք:

Դիտվել է՝ 1387

Մեկնաբանություններ